Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետի այցը Մոսկվա հետաձգվել է ռուսական կողմի առաջարկով


Ռուսաստանն առաջարկել է հետաձգել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի այցը, որը պետք է տեղի ունենար փետրվարի 26-֊ին:

«Մենք գտնում ենք, որ ներկայիս լարված մթնոլորտում անհրաժեշտ է կարճատեւ դադար»,֊ - ասել է Վրաստանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Չխիկվիշվիլին` ավելացնելով. - «Ես այսօր հանդիպել եմ Զուրաբ Նողաիդելիի հետ եւ փոխանցել եմ նրան ռուսաստանյան կողմի առաջարկը: Այցը ոչ թե չեղյալ է հայտարարվել, այլ հետաձգվել է»:

Ռուսաստանցի դիվանագետը չի մանրամասնել, թե երբ է կայանալու այցը:

Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-֊ՏԱՍՍ֊-ը, Վրաստանի խորհրդարանի պատվիրակության այցը Մոսկվա, որը նույնպես նախատեսված է փետրվարի 26-֊ին, մնում է ուժի մեջ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն այսօր կարծիք է հայտնել, թե ռուսաստանյան լրատվամիջոցները նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին ֆիզիկապես վերացնելու կոչեր են հնչեցնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG