Մատչելիության հղումներ

logo-print

Մետաքսյա Սիմոնյանը այսօր կդառնար 80 տարեկան


Թատրոնում ու կինոյում սիրված դերերը շատ են՝ Մարգարիտ «Պատվի համար»-ում, Նինա «Դիմակահանդես»-ում… Մեզ՝ երիտասարդներիս, որ չենք հասցրել Մետաքսյա Սիմոնյանին բեմում տեսնել, նա առավել հայտնի է «Սայաթ-Նովա» ֆիլմից՝ Աննայի դերով:

«Անսահման հմայիչ էր նա: Անգամ երբ տեսնում էիր, որ սխալ է խաղում, այդպես էլ էր լինում, ներում էիր, որովհետեւ նա ուրիշ էր», - ասում է դերասանուհու ընկերուհին՝ ժողովրդական դերասանուհի Հեղինե Հովհաննիսյանը:

1944 թվականին նրանք միասին ընդունվել են Վարդան Աճեմյանի դերասանական դասարանը: «Ես ռուսական դպրոցում եմ սովորել, իսկ Մետաքսը՝ հայկական: Երբ գրականություն էինք պարապում, հայերեն բոլոր գրքերը նա կարդում, ապա էջ առ էջ պատմում էր ինձ: Վերջում էլ ասում էր՝ դե վերլուծիր», - հիշում է Հեղինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, Մետաքսյան հենց սկզբից ինստիտուտում աչքի էր ընկնում հմայքով ու տաղանդով. անսահման բարի էր ու սիրալիր:

«Անձնական կյանքում, սակայն, երջանիկ չի եղել», - ասում է դերասանուհու ընկերուհին՝ հրաժարվելով բացել փակագծերը:

Որ Մետաքսյա Սիմոնյանը շատ երկրպագուներ ուներ, ապացուցում են նաեւ Ազգային արխիվում պահվող նամակներն ու բացիկները Բեյրութից, Բաքվից, Հայաստանի տարբեր քաղաքներից: «Երկրպագուներից բացի Մետաքսյային գրում էին նաեւ մարդիկ, ովքեր երազում էին դերասան դառնալ: Եվ Մետաքսյան նրանց հաճախ ընդունում էր իր տանը, խորհուրդներ տալիս», - ասում է Ազգային արխիվի առաջատար մասնագետ Գուրգեն Ստեփանյանը, ով զբաղվում է մշակույթի գործիչների ֆոնդերով:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG