Մատչելիության հղումներ

Երեկ Մոսկվայում մեկնարկած ռուս-իրանական բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ այսօր անսպասելիորեն ավարտվեցին՝ առանց որեւէ արդյունքի հրապարակման:

Մոսկվայում Իրանի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ իրանական պատվիրակությունը հենց այսօր վերադառնում է Թեհրան:

Ռուսաստանը առաջարկել էր իր տարածքում կազմակերպել ուրանի հարստացումը՝ փարատելու համար Արեւմուտքի կասկածները, թե Իրանը միջուկային զենք է մշակում:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ բանակցությունները կշարունակվեն Թեհրանում:

«Առաջիկա օրերին «Ռոսատոմ» ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ժամանելու է Իրանի մայրաքաղաք», - ասել է իրանցի անանուն մի պաշտոնյա:


Այսօր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է. - «Ես ձեռնպահ կմնայի «տապալում» կամ «ձախողում» բառերի օգտագործումից մինչեւ բանակցությունների ավարտը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG