Մատչելիության հղումներ

Ադրբեջան կայցելի Շվեյցարիայի արտգործնախարարը


Փետրվարի 22-ին եռօրյա պաշտոնական այցով Ադրբեջան կժամանի Շվեյցարիայի արտգործնախարար Միշելին Քալմի-Ռեյը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Բաքու այցելելու հրավերը Շվեյցարիայի արտգործնախարարին վերջերս Ժնեւ կատարած աշխատանքային այցի ընթացքում փոխանցել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը: Այցի ընթացքում ակնկալվում է քննարկել երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Բաքվում տիկին Քալմի-Ռեյին կընդունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG