Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան Արմեն Հարությունյանին:

Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «նոր պաշտպանի գործունեության ընթացքում ակնկալում է զգալի առաջընթաց մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում, ինչը նաեւ կնպաստի օրենքների հանդեպ հասարակության վստահության մեծացմանը»:

Հայաստանի նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, վերլուծաբանների կարծիքով, իր պաշտոնավարման վերջին ամիսներին լարված հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG