Մատչելիության հղումներ

Մոսկվայում սկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները


Այսօր Ռուսաստանի անվտանգության խորհրդում սկսվել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Ռուսաստանը պատրաստ է իր իր ձեռնարկություններց մեկը տրամադրել ուրանի հարստացման՝ Իրանի միջուկային ծրագրի իրագործման նպատակով՝ պահանջելով 150 դոլար մեկ կիլոգրամի մշակման դիմաց, հաղորդել են ռուսաստանյան աղբյուրները:

Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր զգուշավոր լավատեսություն է արտահայտել ռուս-իրանական բանակցությունների վերաբերյալ: «Անկեղծ ասած, մենք չափավոր սպասելիքներ ունենք, բայց ամեն ջանք կգործադրենք իրադրությունը մեղմացնելու եւ ուժի կիրառումը կանխելու համար», - ասել Լավրովը:

Արեւմուտքը մտավախություն ունի, որ Իրանը իր միջուկային ծրագիրը կարող է օգտագործել ատոմային զենք ստեղծելու համար:

«Ազատություն» ռադիոկայանին ՄԱԿ-ի սպառազինությունների նախկին հետաքննող ու Գիտությունների ու միջազգային անվտանգության վաշինգտոնյան ինստիտուտի նախագահ Դեյվիդ Օլբրայթը ասել է, որ մոսկվայի բանակցությունները «քաղաքական ժեստ» են մարտի 6-ից առաջ, երբ ՄԱԿ-ի Ատոմային էներգիեայի միջազգային գործակալության գործադիր տնօրենների խորհուրդը քննության է առնելու Իրանի խնդիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի առջեւ դնելու հնարավորության հարցը:

Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին կիրակի օրը հայտարարել է, որ Իրանը «կհամաձայնվի ուրանի հարստացման Ռուսաստանի ծրագրի հետ, եթե որոշակի վերապահումներ ընդունվեն»: Սպասվում է, որ այսօր Բրյուսելում Մոթթաքին հանդիպում կունենա Եվրամիության պաշտոնյաների հետ:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG