Մատչելիության հղումներ

Վրաստանը փակել է Հարավային Օսիա տանող ճանապարհները


Վրաստանի զինված ուժերը երկուշաբթի օրը շրջափակել են Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալի տանող բոլոր ավտոճանապարհները: Վրաց-օսական հակամարտության գոտում Վրաստանի խաղաղապահ գումարտակի հրամանատարությունից «Նովոստի» գործակալությանը հայտնել են, որ ճանապարհները փակ կլինեն այնքան ժամանակ, մինչեւ ռուսաստանցի եւ օս խաղաղապահները չթույլատրեն վրացի խաղաղապահների մուտքը ծառայության վայր՝ Օսիայի Աչաբեթի վրացաբնակ գյուղը:

«Մենք ստիպված էինք շրջափակել ավտոճանապարհները այն բանից հետո, երբ ռուսաստանցի եւ օս խաղաղապահները չկատարեցին վրաստանցի խաղաղապահների անխափան ռոտիացիան ապահովելու խոստումը եւ փակեցին Ցխինվալի տանող բոլոր ճանապարհները», - ասել է խաղաղապահ գումարտակի հրամանատար Պաատա Բեդիանիշվիլին:

Կիրակի առավոտյան վրացի 100 խաղաղապահները պետք է Ցխինվալիով ուղեւորվեին Աչաբեթի, ինչի մասին կար նախնական պայմանավորվածություն Հարավային Օսիայում խաղաղապահ զորքերի համատեղ հրամանատարության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG