Մատչելիության հղումներ

«Իրական Ադրբեջան» թերթը հաղորդում է, որ Բաքվի քաղաքապետ Գաջիբալա Աբութալիբովը ձեռնամուխ է եղել քաղաքի կենտրոնում գտնվող հինավուրց քրիստոնեական գերեզմանոցի ոչնչացմանը: Գերեզմանոցի տեղում կառուցվելու են բարձրահարկեր եւ առանձնատներ:

Հաղորդվում է, որ երբ Բաքվի վրդովված քաղաքացիները դիմել են վանդալիզմի հերթական ալիքը դադարեցնելու պահանջով, քաղաքապետ Աբութալիբովը վստահեցրել է ռուսական համայնքի ներկայացուցիչներին, թե դա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախաձեռնությունն է, որն, իբր, կարգադրել է քաղաքապետին այդտեղ նոր մայրուղի կառուցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG