Մատչելիության հղումներ

logo-print

«Ադրբեջանի համար սեփական արբանյակի արձակումը նպատակահարմար չէ»


Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբասովը հայտարարել է, որ սեփական արբանյակի արձակումը Ադրբեջանի համար տնտեսապես նպատակահարմար չէ:

«Նախարարը համարում է, որ Ադրբեջանում բավարար չափով զարգացած են ֆիբրաօտպիկական կաբելների ենթակառուցվածքը», - հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

«Եթե մենք կարողանանք համաձայնության գալ Ղազախստանի հետ Կասպից ծովի հատակով ֆիբրաօպտիկական կաբել անցկացնելու հարցում, կապի սեփական արբանյակի արձակումը կդառնա տնտեսապես ոչ շահավետ», - նշել է նախարարը:

Այս տարվա հունվարի սկզբին Ադրբեջանի ազգային տիեզերական գործակալության տնօրեն Աֆլաթուն Հասանովը «Ազերի-պրես» գործակալությանը հայտնել էր, թե առաջիկայում Ադրբեջանը արբանյակ է արձակելու: Դրա համատեղ արձակումը իրականացնելու են Ադրբեջանը, Վրաստանը եւ Ռուսաստանը:

Երեք երկրների միջոցներով կառուցված արբանյակը, ըստ նրա, տարածաշրջանում իրականացնելու է հաղորդման, վերահսկման եւ մի շարք այլ ֆունկցիաներ: Հասանովը տեղեկացրել է, թե համատեղ արբանյակ արձակելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2005-ի տարեվերջին՝ Թբիլիսիում կայացած գիտաժողովի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG