Մատչելիության հղումներ

Շնորհվեցին «Թեքեյան» միության մրցանակները


Ուրբաթ օրը հրապարակվեցին «Թեքեյան» մշակութային միության ամենամյա մրցանակների դափնեկիրների անունները:

«Քիչ առաջ տեղի ունեցավ միության կենտրոնական վարչության նիստը, որը միաձայն հաստատեց մեր հարգարժան ժյուրիների որոշումը՝ շնորհելու մասին մրցանակներ», - բացելով «Թեքեյան» մրցանակաբաշխության հանդիսավոր արարությունը՝ ասաց միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը:

Համապատասխան անվանակարգերում պատվավոր մրցանակներին արժանացել են. ամերիկահայ գրող Սարգիս Վահագնը՝ «Արշիլ Գորկի» վեպի համար (գեղարվեստական գրականություն), Ռուբեն Սաքապետոյանը՝ «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի բառապաշարների առանձնահատկությունները» գրքի համար (հումանիտար գիտություններ), Գարեգին Դավթյանը՝ «Այծամարդը եւ փերին» քանդակի համար (կերպարվեստ), Տիգրան Մանսուրյանը՝ 2004 թվականի ստեղծագործությունների համար (երաժշտություն), Զավեն Սարգսյանը՝ «Հայկական բնանկարներ» շարքի համար (լուսանկարչություն), Արթուր Բախտամյանը՝ «Հայերի Վենետիկը» հեռուստահաղորդման համար (ռադիո- հեռուստատեսություն) եւ Տիգրան Հեքեքյանը՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգային ծրագրի համար («Արա եւ Մարալ» հատուկ մրցանակ):


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG