Մատչելիության հղումներ

1 միլիոն դոլար՝ ծաղրանկարների հեղինակներին սպանելու համար


Պակիստանցի մի հոգեւորական եւ նրա համախոհները այսօր 1 միլիոն դոլար են խոստացել նրան, ով կսպանի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարների դանիացի հեղինակներին:

Մուլանա Յուսեֆ Քուրեշին, ելույթ ունենալով Փեշավար քաղաքում հավաքված ցուցարարների առջեւ, ասել է. - «Եթե Արեւմուտքը կարող է պարգեւ սահմանել Ուսամա բեն Լադենի գլխի համար, մահմեդականներն էլ նույնը պիտի անեն նրանց նկատմամբ, ովքեր վիրավորանք են հասցրել մարգարեին»:

Դանիան, մինչդեռ, այսօր հայտարարել է, որ ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Պակիստանում եւ հետ է կանչում իր դեսպանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG