Մատչելիության հղումներ

Ամերիկացի մասնագետները բարձր են գնահատել Հայաստանի բանակի պրոֆեսիոնալ մակարդակը


ԱՄՆ֊-ի պաշտպանության նախարարության մասնագետները բարձր են գնահատում Հայաստանի բանակի պրոֆեսիոնալ մակարդակը:

Այդ մասին ասված է պաշտպանական գնահատման փաստաթղթում, որն այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին է հանձնել Երեւանում ԱՄՆ-֊ի դեսպան Ջոն Էվանսը:

Ինչպես հաղորդում է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը դեսպանին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել ամերիկացի մասնագետներին՝ Հայաստանի զինուժի բարձր գնահատականի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG