Մատչելիության հղումներ

Վրաստանի հայկական դպրոցների թիվը կրկնակի նվազել է


Այս ցուցանիշը, ըստ «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Հովհաննես Այվազյանի, բավական տագնապալի է, եւ այստեղ իր մեղքի բաժինն ունի Հայաստանի կառավարությունը: Ըստ Այվազյանի, Հայաստանի կառավարությունը վրացահայ ուսուցչին հնարավորություն չի ընձեռում վերապատրաստվելու Երեւանում:

Այն, որ Ջավախքի հայկական դպրոցներում իրավիճակն իսկապես տագնապալի է, չի հերքում նաեւ Ջավախքի դպրոցներից մեկը 2 տարի առաջ ավարտած Արշալույս Մղդեսյանը: Ըստ նրա, իրենց դպրոցում ուսուցիչներ կան, ովքեր հայերեն նորմալ գրել-կարդալ անգամ չգիտեն:

Հայաստանի կրթության եւ գիտության փոխնախարար Նորայր Ղուկասյանը, սակայն, կտրականապես հերքում է պնդումը, թե մեր կառավարությունը վրացահայ ուսուցիչներին չի վերապատրաստում: Ըստ նրա՝ ամեն տարի Հայաստան են ժամանում բազմաթիվ սփյուռքահայ՝ այդ թվում եւ վրացահայ ուսուցիչներ, ովքեր մեր երկրում վերապատրաստում են անցնում :

Իսկ Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գաչեչելիձեն կտրականապես հերքեց Ջավախքի միտումնավոր վրացականացման մեղադրանքները:

«Այն պայմաններում, որում ապրում են ջավախքահայերը, շատ քիչ վրացիներ կապրեին», - այդուհանդերձ, խոստովանում է նա:


Նարեկ Գալստյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG