Մատչելիության հղումներ

logo-print
Այսօր Հայաստանի մարդու իրավունքների նոր պաշտպան դարձավ իշխող կոալիցիայի կողմից առաջադրված Արմեն Հարությունյանը, ով մինչ այդ Հայաստանի կառավարման ակադեմիայի ռեկտորն էր:

Ազգային ժողովի արտահերթ նիստում կայացած փակ, գաղտնի քվեարկության ժամանակ նրա օգտին քվեարկեց 87 պատգամավոր, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ էր առնվազն 79 խորհրդարանականի աջակցությունը: Երկրորդ թեկնածուն՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, ստացավ 28 ձայն:

Խորհրդարանի գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում Արմեն Հարությունյանը, որը մրցակցում էր «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանի հետ, բավարար ձայներ չէր հավաքել:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG