Մատչելիության հղումներ

Հայ-ամերիկյան համագործակցության փաստաթուղթը ստորագրվեց


Այսօր Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը եւ Երեւանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսը ստորագրեցին հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի մշակած գործողությունների ծրագիրը:

Ինչպես հաղորդում է Միացյալ Նահանգների դեսպանությունը, հայաստանցի նախարարը եւ ամերիկացի դիվանագետը այսօրվա հանդիպման ընթացքում նաեւ քննարկել են Հայաստանում «ժողովրդավարական կառավարման խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, թռչնագրիպի խնդրին պատրաստվածությունը եւ կրթական համակարգի բարելավմանն ուղղված ծրագրերը»:

Դեսպանությունը նշել է նաեւ, որ ԱՄՆ-ի կառավարությունը վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանին տրամադրել է ավելի քան 1,6 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG