Մատչելիության հղումներ

Իրանը հայտարարել է, որ արդեն մղել է ուրանի գազը փոքրաթիվ ցենտրիֆուգների մեջ, ինչը մի քայլ է դեպի ուրանի հարստացումը:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա- Աղազադեն երկրի պետական հեռուստատեսությամբ հայտնել է, որ դեռ մի քանի ամիս կպահանջվի հարստացված ուրան ստանալու համար: Նա ավելացրել է, որ Իրանը չի պատրաստվում դուրս գալ միջուկային զենքի չտարածման պայմանագրից եւ բաց է ՄԱԿ-ի ատոմային գործակալության տեսուչների համար:

Այս մեկնաբանությունները իրանցի պաշտոնյան արել է այն բանից հետո, երբ երեկ Ֆրանսիան առաջին անգամ մեղադրեց Իրանին միջուկային զենք ստեղծելու գաղտնի ծրագիր իրականացնելու մեջ: Իրանը հերքել է այդ մեղադրանքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG