Մատչելիության հղումներ

Կայզերիի քաղաքապետը հերքում է հայկական եկեղեցու վրա հարձակումը


Թուրքիայի Կայզերի քաղաքի քաղաքապետ Օսման Գյունեշը հերքել է, որ օրերս հարձակում է կատարվել տեղի հայկական եկեղեցու վրա:

Նախօրեին Պոլսո պատրիարքարանը հաղորդել էր, որ Կայզերիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դռան վրա 10 գնդակ է արձակվել, իսկ եկեղեցու դեմ խմբված մարդիկ հակաքրիստոնեական կարգախոսներ են վանկարկել:

«Նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասել է քաղաքապետը:

Միաժամանակ նա հայտնել է, որ փետրվարի 9-ին ոստիկանությունը զննել է եկեղեցին եւ հայտնաբերել գնդակի երկու անցք հետեւի դռան վերեւում:

«Անհնար է որոշել, թե երբ են արձակվել գնդակները: Ինչ վերաբերում է հակաքրիստոնեական կարգախոսներին, ապա նման բան ընդհանրապես չի եղել», - պնդել է Գյունեշը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG