Մատչելիության հղումներ

logo-print

ԵԱՀԿ նախագահը հույս է հայտնում, որ Վրաստանն ու Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով կքննարկեն խաղաղապահների հարցը


ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտաքին գործերի նախարար Կարել դե Գուխտը Վրաստանի կառավարությանը կոչ է արել «հավասարակշռված արձագանքել Հարավային 0սիայից ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելու մասին Վրաստանի խորհրդարանի փետրվարի 16-ի բանաձեւին»:

ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հրապարակել է Կարել դե Գուխտի ուղերձը, որում ասվում է, որ ԵԱՀԿ-ն սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը եւ ընդունում է խաղաղապահների տեղակայման վերաբերյալ բանաձեւեր ընդունելու խորհրդարանի անձեռնմխելի իրավունքը:

«Միաժամանակ, ես հույս եմ հայտնում, որ Վրաստանի կառավարությունը հավասարակշռված կարձագանքի եւ ամենաբարձր մակարդակով այս հարցը կքննարկի Ռուսաստանի հետ», - ասել է դե Գուխտը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG