Մատչելիության հղումներ

logo-print

Ապրիլի 1֊-ը՝ Երգիծանքի եւ հումորի օր


Այսուհետ ապրիլի 1-ը պաշտոնապես նշվելու է որպես Երգիծանքի եւ հումորի օր: Նման որոշում է կայացվել Հայաստանի կառավարության այսօրվա նիստում:

Ապրիլի 1֊-ը Երգիծանքի եւ հումորի օր հայտարարելու նախաձեռնությամբ մի քանի օր առաջ հանդես էին եկել դերասան եւ նմանակող Սամվել Բաղդասարյանը, մի շարք արվեստագետներ:

«Ոզնի» թերթի գլխավոր իմբագիր Արամայիս Սահակյանը, հիմնավորելով նախաձեռնությունը, ասել էր. - «Առաջ ապրիլի 1-֊ը անվանում էին «խաբելու օր», բայց, քանի որ հիմա բոլոր օրերն են «խաբելու օր», եկեք ապրիլի 1֊-ը հումորի օր անվանենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG