Մատչելիության հղումներ

«Հայսուպերսթար»-ը արդեն ընտրում է մասնակիցներին


«Սուպերսթար»-ը միջազգային նախագիծ է եւ արդեն հեռարձակվել է աշխարհի շուրջ 53 երկրներում: «Շանթ» հեռուստաընկերությունը հեռարձակման թույլտվությունը գնել է բրիտանական ընկերությունից:

Գյումրիից հետո ժյուրին կմեկնի Վանաձոր, այնուհետեւ՝ Ստեփանակերտ ու Երեւան: Էրիկն ասում է, որ իրենք միայն մեծ քաղաքներով են սահմանափակվել, քանի որ սա առաջին նախագիծն է եւ արդեն մեծ ոգեւորություն կա: Հետագայում մրցույթը կշրջի ողջ հանրապետությունում:

«Հայսուպերսթար»-ի մեկ նախագիծը 6 ամիս է տեւում, սկզբում ժյուրին ընտրում է 80 մասնակցի, երկրորդ փուլում նրանք 30-ն են, իսկ երբ սկսվում են հեռուստատեսային ամենշաբաթյա հաշվետու համերգները, մնում է 11 մասնակից, որոնցից մեկը հեռուստադիտողների քվեարկությամբ հաղթող կդառնա:

Ժյուրիի անդամները եւս մրցույթի միջազգային պահանջներով են ընտրվել: Ժյուրիի նախագահը Երվանդ Երզնկյանն է:

«Հայսուպերսթար»-ի առաջին եթերը մարտի սկզբին է: Հաղորդավարներից մեկը էրիկն է, իսկ հաղորդավարուհու անունն առայժմ գաղտնի է պահվում. կազմակերպիչները անակնկալ են խոստանում:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG