Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի մաքսայինները հայտնաբերել եւ ոչնչացրել են Հայաստանում արտադրված 12,5 կիլոգրամ սուրճ


Ադրբեջանի մաքսայինները Վրաստանի քաղաքացի Փիրդաուս Բարկալաեւայի ճամպրուկում հայտնաբերել են չհայտարարագրված 12,5 կիլոգրամ սուրճ, որն արտադրվել է Հայաստանում:

«Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայկական ընկերության արտադրած սուրճը պիտանի չէ օգտագործման համար եւ չի համապատասխանում որակի չափանիշներին, ինչի պատճառով էլ սուրճի ողջ խմբաքանակը ոչնչացվել է:

Իսկ «Ռեգնում»-ի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն կրկին զգուշացրել է բնակչությանը, որ «Հայաստանում արտադրված ոչ պիտանի ապրանքների սպառումը, ներմուծումը եւ օգտագործումը անթուլատրելի է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG