Մատչելիության հղումներ

Եվրամիությունը մտահոգված է թռչնագրիպի տարածմամբ


Թռչնագրիպի տարածմամբ մտահոգված Եվրամիության մասնագետները այսօր Բրյուսելում շարունակում են քննարկել հիվանդության դեմ պայքարի հնարավոր միջոցները:

Եվրոպայում թռչնագրիպի դեպքեր են արձանագրվել Բուլղարիայում, Ռումինիայում, Հունաստանում, Ավստրիայում, Իտալիայում, Գերմանիայում եւ Ռուսաստանի եվրոպական մասում:

Թռչնագրիպի կասկածները ստուգվում են Հունգարիայում, Խորվաթիայում, Սլովենիայում եւ Ուկրաինայում:

Թռչնագրիպի դեպքեր են գրանցվել Հայաստանին սահմանակից չորս երկրներից երեքում՝ Թուրքիայում, Իրանում եւ Ադրբեջանում:

Ողջ աշխարհում թռչնագրիպից մահացել է առնվազն 90 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG