Մատչելիության հղումներ

Դիք Չեյնին ներողություն է խնդրել


ԱՄՆ-ի փոխնախագահ Դիք Չեյնին չորեքշաբթի օրը հանդես եկավ ժողովրդի առջեւ մի քանի օր առաջ որսի ժամանակ իր ընկերոջը՝ միլիոնատեր իրավաբան Հարի Ուիթինգթոնին հրացանից պատահաբար վիրավորելու փաստի շուրջ:

FOX հեռուստակայանի հարցազրույցում Չեյնին նշել է, թե «այդ օրը իր կյանքի ամենավատ օրն էր, եւ որ այդ ամենը մեղավորը ինքն է եւ իր անզգուշությունը»: Երբ ԱՄՆ-ի փոխնախագահը պատմում էր 78-ամյա ընկերոջը վրա կրակելու պահի մասին, նրա ձեռքերը դողում էին: «Կրակելուց հետո տեսա, թե ինչպես Հարին ընկավ: Այդ պահը չեմ մոռանա ամբողջ կյանքում», - ասել է Դիք Չեյնին:

Ասում են, թե Հարի Ուիթինգթոնը բարձրաձայն չի ասել, թե վերադառնում է որսը ձեռքին, իսկ Դիք Չեյնին այդ կապակցությամբ պատմել է, թե արեւն է խանգարել նկատել ընկերոջը:

Անցած շաբաթ օրը լորի որսի ժամանակ պատահած այս միջադեպի հետեւանքով վնասվել են Ուիթինգթոնի այտը, կուրծքը եւ պարանոցը: Նրա առողջական վիճակը չորեքշաբթի գոհացուցիչ էր, սակայն ամերիկացին ամենաշատը զայրացնում է միջադեպը գաղտնի պահելու՝ երկրի գլխավոր պաշտոնյաների փորձը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG