Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանի խորհրդարանը քվեարկեց ռուսաստանցի խաղաղապահների դուրս բերման օգտին


Այսօր Վրաստանի խորհրդարանը միաձայն քվեարկեց Հարավային Օսիայից ռուսաստանցի խաղաղապահներին դուրս բերելու եւ միջազգային ուժերով նրանց փոխարինելու օգտին:

Նիստին ներկա բոլոր 180 օրենսդիրները քվեարկեցին նաեւ խաղաղապահ առաքելության վերաբերյալ 1992 թվականին ստորագրված պայմանագրի վերանայման օգտին:

«Վրաստանի խորհրդարանը միանգամայն բացասական է գնահատում խաղաղապահների կողմից իրենց պարտականությունների կատարումը եւ Ռուսաստանի գործողությունները ընկալում է որպես տարածքի անեքսիայի փորձ»,֊ - ասված է ընդունված բանաձեւում:

Փաստաթղթում ռուսաստանյցի խաղաղապահների դուրս բերման որեւէ ժամկետ նշված չէ:

«Ազատություն» ռադիոկայանին երեկ տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը ասել էր, որ այս հարցով վերջնական որոշումը պետք է կայացնի Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG