Մատչելիության հղումներ

Բուշը լրացուցիչ 75 միլիոն է խնդրելու՝ Իրանում ժողովրդավարությունը խրախուսելու համար


Ինչպես չորեքշաբթի օրը հայտնել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի պաշտոնյաներից մեկը, նախագահ Ջորջ Բուշը լրացուցիչ 75 միլիոն դոլար է խնդրելու Կոնգրեսից՝ Իրանում ժողովրդավարությունը խրախուսելու համար:

«Դա դեմոկրատիային աջակցելու համար է եւ կօգտագործվի ռադիոհեռարձակումները բարելավելու, արբանյակային հեռարձակում կազմակերպելու եւ Ամերիկայում իրանցի ուսանողների ուսման վարձը վճարելու համար»,֊ - ասել է անանուն պաշտոնյան:

ԱՄՆ֊-ի 2006 թվականի բյուջեում այդ նպատակով արդեն հատկացված է 10 միլիոն դոլար:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ, քաղաքական վերլուծաբանները թերահավատորեն են վերաբերում Իրանում ժողովրդավարություն հաստատելու՝ Վաշինգտոնի ծրագրերի արդյունավետությանը, սակայն ԱՄՆ-֊ը Իրանի վրա ազդելու սակավ այլընտրանքային միջոցներ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG