Մատչելիության հղումներ

Արդյո՞ք ուսանողին արգելված է փոխել ֆակուլտետը


Սա ոչ թե առեղծվածային սցենար է, այլ իրականություն՝ այսպիսի փաստի առաջ կանգնածներից մեկը Նարեն է: «Ստորագրել էին ե’ւ սոցիոլոգիայի ֆակուլտետի, ե’ւ բանասիրական ֆակուլտետի դեկանները, պրոռեկտորը, սակայն տեղափոխումը հետաձգվեց», - ասում է բանասիրական ֆակուլտետի ուսանողուհին:

Ըստ մի շարք աղբյուրների, կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը ներֆակուլտետային տեղափոխությունները ժամանակավորապես կասեցնելու առաջադրանք է տվել, սակայն, համաձայն դեռեւս 1999 թվականին ընդունված օրենքի, ներֆակուլտետային տեղափոխության խնդիրների հետ կապված հարցերի լուծումը կատարվում է տվյալ համալսարանի շրջանակներում: Նման հարցերով զբաղվում է ռեկտորը:

Այս ամենը հերթական բամբասա՞նք է, թե՞ ոչ՝ այս հարցն ուղղեցինք Երեւանի պետական համալսարանի ռեկտորտորի պաշտոնակատար Էդուարդ Չուբարյանին: Նա հերքեց, որ Սերգո Երիցյանը նման գրավոր կամ բանավոր առաջադրանք է տվել:

«Գուցե նման բանավոր առաջադրանք եղել է, մենք տեղյակ չենք, ինչ վերաբերում է կրթության եւ գիտության նախարարի գրավոր կարգադրությանը, նման փաստաթուղթ մենք չենք ստացել», - ասում է Չուբարյանը:

Երեւանի պետական համալսարանի դեկաններից մեկի խոսքերով, մինչդեռ, այդպիսի բանավոր կարգադրություն իրոք եղել է, սակայն դեկանատը տեղեկացել է այդ մասին ոչ թե անմիջականորեն, այլ ռեկտորատի միջոցով:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG