Մատչելիության հղումներ

Հայաստանի խորհրդարանը արտահերթ նիստ կգումարի նոր օմբուդսմենի ընտրության համար


Փետրվարի 17-֊ին Հայաստանի Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի մարդու իրավունքների նոր պաշտպանի ընտրության հարցով: Այդ մասին այսօր որոշում է ստորագրել խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանը:

Արտահերթ նիստ հրավիրելու օգտին ստորագրահավաք էր նախաձեռնել իշխող կոալիցիան՝ երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած կոալիցիայի խորհրդի նիստում:

Անցած շաբաթ կոալիցիայի առաջադրած թեկնածուն՝ Հայաստանի կառավարման ակադեմիայի ղեկավար Արմեն Հարությունյանը, ինչպես նաեւ ընդդիմության թեկնածուն՝ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը խորհրդարանում բավարար ձայներ չստացան:

Նոր քվեարկության համար կոալիցիան կրկին առաջարկել է Արմեն Հարությունյանի, իսկ ընդդիմությունը՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG