Մատչելիության հղումներ

Ղրղըզստանը 100 անգամ ավելացրել է ամերիկյան ռազմակայանի վարձակալության վճարը


Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը հայտնել է, որ ամերիկացիների հետ համաձայնություն է ձեռք բերվել Բիշկեկի «Մանաս» օդակայանում տեղակայված ռազմակայանի վարձակալության վճարը 100 անգամ ավելացնելու շուրջ:

Ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթին Բակիեւը ասել է, որ ռազմակայանի վարձակալության գինը տարեկան 2 միլիոնից ավելացվել է մինչեւ 200 միլիոն:

ԱՄՆ-ը 2001 թվականից օգտագործում է Ղրղըզստանի ռազմակայանը Աֆղանստանում գործողություններ իրականացնելու համար:

Միեւնույն ժամանակ Բակիեւը հայտնել է, որ Կանտում գտնվող ռուսաստանյան ռազմակայանի համար Բիշկեկը գումար չի պահանջում, քանի որ այն գործում է Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG