Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը Բաքու է ժամանել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչման, որն այժմ գլխավորում է «Ուկրաինա» հիմնադրամը: Ադրբեջանական աղբյուրների վկայությամբ, Կուչման Ադրբեջան է այցելում նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով:

Ուկրաինայի նախկին նախագահի խոսքերով, իր այցի նպատակը «Ադրբեջանի զարգացման բարձր տեմպերը անձամբ տեսնելն է»:

Միեւնույն ժամանակ Բաքվում լույս տեսնող «Զերկալո»-ն ենթադրություն է անում, որ Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունների նախօրեին տեղի ունեցող այս այցի նպատակն է՝ շահել Ուկրաինայում բնակվող ադրբեջանցիների ձայները:

Այսօր Լեոնիդ Կուչմային ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG