Մատչելիության հղումներ

Ռինո Հարնիշ. «ԱՄՆ-ը ափսոսում է Ռամբույեում ոչ բավարար առաջընթացի կապակցությամբ»


«Միացյալ Նահանգները իր ափսոսանքն է հայտնում անցած շաբաթ Ռամբույե ֆրանսիական քաղաքում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններում ոչ բավարար առաջընթացի կապակցությամբ», - ըստ ANS հեռուստաընկերության, երեքշաբթի օրը հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը:

«ԱՄՆ-ը մեծ հույսեր էր կապում հնարավոր առաջընթացի եւ Ռամբույեում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքում համաձայնության ստորագրման հետ: Սակայն, ինչպես ցույց տվեց իրականությունը, առաջընթացը այնքան զգալի չէր, որքան մենք էինք ակնկալում», - ասել է Հարնիշը:

Դիվանագետը նաեւ նշել է, որ Սպիտակ տունը կվերլուծի բանակցությունների արդյունքները, իսկ այնուհետեւ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ, այս տարվա մարտին Վաշինգտոնում կարտահայտի իր վերջնական դիրքորոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG