Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը «խորապես հիասթափված է» Ռամբույեի բանակցությունների արդյունքներից


Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ռենե վան դեր Լինդենն այսօր իր խորը հիասթափությունն է արտահայտել անցած շաբաթ Ռամբույե ֆրանսիական քաղաքում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունների արդյունքների կապակցությամբ:

«Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ առանց հակամարտության խաղաղ կարգավորման տարածաշրջանում չի լինի հարաճուն զարգացում եւ բարգավաճում, ոչ էլ ապագա՝ այնտեղի երեխաների համար», - շեշտել է Ռենե վան դեր Լինդենը: Նա հայտնել է, որ հաջորդ ամիս կհրավիրվի Եվրամիության խորհրդարանական վեհաժողովի Ղարաբաղի հարցով կոմիտեի նիստ:

«Դրանից հետո ես մտադիր եմ քննարկել խաղաղարար ջանքերն աշխուժացնելու ուղիները՝ մայիսին Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ հանդիպման ժամանակ», - ասել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG