Մատչելիության հղումներ

logo-print

Անհաջող մեկնարկ


Հայաստանը ներկայացնող մարզիկներից 20֊-րդ Ձմեռային օլիմպիական խաղերում առաջինը հանդես եկան դահուկորդներ Հովհաննես Սարգսյանն ու Էդմոնդ Խաչատրյանը, որոնց մեկնարկը անհաջողությամբ ավարտվեց:

Օլիմպիական խաղերի համար նոր մարզաձեւ հանդիսացող թիմային սպրինտում մասնակից 24 զույգերը բաժանվել էին 2 խմբի: Յուրաքանչյուր խմբից եզրափակիչի ուղեգրեր պետք է նվաճեին լավագույն արդյունք ցույց տված 5 զույգ:

2-֊րդ խմբում ընդգրկված Հայաստանը ներկայացնող զույգը դարձավ միակը, որ այդպես էլ եզրագիծը չհատեց:

Առջեւում հայաստանցի պարային զույգի եւ լեռնադահուկորդի ելույթներն են: Սակայն այս մարզաձեւերում, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ «մեդալի հույս ունենալը հեքիաթ է հիշեցնում»:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG