Մատչելիության հղումներ

Իշխող կոալիցիան խորհրդարանի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ նոր օմբուդսմենին ընտրելու համար


Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած կոալիցիայի խորհրդի նիստում որոշվել է ստորագրություններ հավաքել՝ մարդու իրավունքների նոր պաշտպան ընտրելու հարցով ուրբաթ օրը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու օգտին:

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն:

Անցած շաբաթ կոալիցիայի առաջադրած թեկնածուն՝ Հայաստանի կառավարման ակադեմիայի ղեկավար Արմեն Հարությունյանը, ինչպես նաեւ ընդդիմության թեկնածուն՝ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար Ռուբեն Թորոսյանը խորհրդարանում բավարար ձայներ չստացան:

Նոր քվեարկության համար կոալիցիան կրկին առաջարկել է Արմեն Հարությունյանի, իսկ ընդդիմությունը՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ, պատգամավոր Հրանտ Խաչատրյանի թեկնածությունը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG