Մատչելիության հղումներ

Իրանում թռչնագրիպ է հայտնաբերվել


Իրանի իշխանություններն այսօր հայտարարել են, որ երկրի տարածքում թռչնագրիպ է հայտնաբերվել: Իրանի անասնաբուժական կազմակերպությունը հայտնել է, որ թռչնագրիպի վիրուս է հայտնաբերվել հյուսիսային Իրանի Էնզելի լճերում՝ 135 կարապների մոտ:

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ միջազգային լաբորատոր հետազոտությունները հաստատել են թռչնագրիպի դեպքերը: Սա առաջին պաշտոնական հաղորդագրությունն է Իրանում թռչնագրիպի հայտնաբերման մասին:

Այսպիսով, թռչնագրիպ է հայտնաբերվել Հայաստանին սահմանակից չորս երկրներից երեքում՝ Թուրքիայում, Ադրբեջանում եւ Իրանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG