Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նավթագազային ոլորտ ներդրվել է շուրջ 15 միլիարդ դոլար


Ադրբեջանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Նատիկ Ալիեւը հայտնել է, որ մինչ այժմ ներդրումները Ադրբեջանի նավթագազային ոլորտի ծրագրերում կազմել են շուրջ 15 միլիարդ դոլար, որից միայն 9 միլիարդը՝ Ազերի - Չիրագ - Գյունեշլի հանքավայրի մշակման մեջ:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, նախարարը հայտնել է, որ 2005 թվականին Ադրբեջանում արդյունահանվել է 22,2 միլիոն տոննա նավթ եւ 5,8 միլիարդ խորանարդ մետր գազ, արտադրվել է 22,3 միլիարդ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա: Նավթի արդյունահանումը 1991 թվականի համեմատ համարյա կրկնապատկվել է:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախկին ղեկավարը նաեւ նշել է, թե ներկայումս Բաքու - Թբիլիսի - Ջեյհան խողովակաշարի մեջ մղվել է անհրաժեշտ 10 միլիոն բարելից 5-ը, եւ ադրբեջանական նավթով առաջին տանկերը Ջեյհան նավահանգստից դուրս կգա այս տարվա մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG