Մատչելիության հղումներ

Ջավախքը՝ մտահոգության առարկա


Մասնակիցների կարծիքով, Վրաստանի կառավարությունը ջանք չի խնայում տարածաշրջանը հայաթափ անելու համար: Մինչդեռ Ջավախքը Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունի թեկուզ այն պատճառով, որ շրջափակման պայմաններում դա միակ ելքն է դեպի հյուսիս: Այդ պատճառով էլ, ըստ բանախոսների, Ջավախքում տեղի ունեցող գործընթացները մտահոգության առիթ են տալիս:

Ջավախքահայերը, ինչպես հայտնի է, Էներգետիկ խնդիրներ ունեն, եւ դրանց լուծումը հրատապ է: Այստեղ գոյություն ունեցող ջրառատ գետերի վրա կարելի է հիդրոէլեկտրակայաններ կառուցել, ինչի շնորհիվ էլ հարցը կլուծվի, սակայն վրացական կառավարությունը մերժում է ՀԷԿ-֊եր կառուցելու ծրագրերը՝ պատճառաբանելով երկրին հասցվելիք էկոլոգիական վնասը:

Համաժողովի մասնակիցները կարեւորում են Ջավախքի ինքնավարության հարցը: Նրանք փաստում են, որ վրացիները այս խնդիրը հիվանդագին են ընդունում՝ մտավախություն ունենալով, որ կարող է կրկնվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատմությունը: Մինչդեռ, ինչպես նշեցին բանախոսներից մի քանիսը, Ջավախքի հայերը Վրաստանից լրիվ անջատվելու պահանջ երբեք չեն դրել. նրանց միակ նպատակը տեղում իշխանության անկախ համակարգ ձեւավորելն է:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG