Մատչելիության հղումներ

Իրանը վերահաստատել է ուրանի հարստացման վերսկսումը


Իրանն այսօր վերահաստատել է, որ վերսկսել է ուրանի հարստացումը՝ հակառակ միջազգային հանրության աճող անհանգստության:

«Խորհրդարանի օրենքի համաձայն, նախագահը կարգադրել է վերսկսել ուրանի հարստացման աշխատանքները», - հայտարարել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի անդամ Ջավադ Վաիդին:

Նա նաեւ հայտնել է, որ փետրվարի 20-ին իրանական պատվիրակությունը մեկնելու է Մոսկվա՝ քննարկելու միջուկային ծրագրի փոխզիջումնային տարբերակը, որը կփարատեր Արեւմուտքի մտավախությունները Իրանում ատոմային զենքի ստեղծման հնարավորության վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG