Մատչելիության հղումներ

Ղազախստանում սպանվել է ընդդիմության առաջնորդը


Երկուշաբթի երեկոյան Ալմա Աթայի մոտակայքում հայտնաբերվել է Ղազախստանի ընդդիմության առաջնորդ Ալթինբեկ Սարսենբայուլիի դիակը: Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ նրա դիակին կողքին եւս երկու դիակ է եղել. երեքն էլ սպանվել են հրազենից: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ղազախստանի իրավապահ մարմինները «Ռոյթերզ»-ին հայտնել են, որ 43-ամյա Սարսենբայուլիի սպանության հետաքննությունը ղեկավարում է երկրի ներքին գործերի նախարարը:

Մինչեւ երկրի ընդդիմությունը ղեկավարելը, Ալթինբեկ Սարսենբայուլիը զբաղեցրել է Ղազախստանի մշակույթի նախարարի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Ռուսաստանում Ղազախստանի դեպսանի պատոնները:

«Ռոյթերզ»-ը նաեւ նշում է, որ անցած տարվա նոյեմբերին Ղազախստանում հրազենից սպանվել էր մեկ այլ ընդդիմադիր գործիչ, Ալմա Աթայի նախկին քաղաքապետ Զամանբեկ Նուրկադիլովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG