Մատչելիության հղումներ

«Ջերուսալեմ փոստ». «Ադրբեջանը կարող է կարեւոր դերակատար լինել Իրանի հարցում»


«Օտարերկրյա դիվանագետները Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանը ԱՄՆ֊-ի եւ Իսրայելի ռազմավարական գործընկերն է եւ կարող է մեծ դերակատարություն ունենալ Իրանի միջուկային ծրագրերը խափանելու գործում», - գրել է Իսրայելում լույս տեսնող «Ջերուսալեմ փոստ» թերթը:

Ամերիկացի անանուն պաշտոնյաները գտնում են, որ Ադրբեջանը կարող է օգտագործել հյուսիսային Իրանում ապրող 20 միլիոն ադրբեջանցիներին:

«Իրանի ադրբեջանցիները կարող են հեղաշրջում առաջնորդել եւ նպաստել իշխանափոխությանը», - ասել է պաշտոնյաներից մեկը՝ ավելացնելով. - «Նրանք տեսնում են, որ կյանքը Ադրբեջանում բարելավվում է եւ արեւմտականանում, մինչդեռ Իրանում իրենք շարունակաբար տառապում են»:

Որոշ աղբյուրների համաձայն, ԱՄՆ-֊ը եւ Իսրայելը քննարկում են Իրանի միջուկային ռեակտորների վրա հարձակման համար Ադրբեջանի տարածքն օգտագործելու հարցը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիւեը անցած շաբաթ Բաքվում Իրանի դեսպանին հավաստիացրել է, որ թույլ չի տա Միացյալ Նահանգներին իր երկրի տարածքն օգտագործել Իրանի դեմ հարձակման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG