Մատչելիության հղումներ

Երեքշաբթի օրը մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այցի ընթացքում նախատեսվում են Մանուչեհր Մոթթաքիի հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Վարդան Օսկանյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG