Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիությունը կներկայացնի Պիտեր Սեմնեբին


Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնում Հեյկի Տալվիտիեին փոխարինելու է շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին (Peter Semneby), որը վերջին տարիներին ղեկավարել է ԵԱՀԿ առաքելությունը Խորվաթիայում եւ Լատվիայում:

Ինչպես հաղորդում են դիվանագիտական աղբյուրները, այս անգամ Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցչի պաշտոնի համար մրցույթը, ի տարբերություն 2003 թվականի, շատ ավելի իրական էր ու լարված:

Տարածաշրջանում Եվրոպան ներկայացնելու համար մրցակցում էին Եվրամիության անդամ 5 պետություններ՝ Գերմանիան, Լեհաստանը, Էստոնիան, Իտալիան եւ Շվեդիան: Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Խավիեր Սոլանան հունվարի վերջին զրույց էր ունեցել այս 5 երկրների բոլոր թեկնածուների հետ եւ ծանոթացել նրանց ներկայացրած հայեցակարգերին:

Եվրամիության արդեն նախկին ներկայացուցիչ, ֆինն դիվանագետ Հեյկի Տալվիտիեն նշանակվել էր 2003 թվականի հուլիսին, երբ Եվրամիության Նախարարների խորհուրդը որոշեց ստեղծել այդպիսի պաշտոն՝ իր դերակատարությունը Հարավային Կովկասում ուժեղացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG