Մատչելիության հղումներ

Գեորգի Խաինդրավա. «Ռուսաստանում այսօր ֆաշիզմ է»


«Մենք բարեկամություն ենք անելու ժողովրդավարական, ոչ թե՝ ֆաշիստական Ռուսաստանի հետ», - հինգշաբթի օրը հայտարարել է Վրաստանի հակամարտությունների կարգավորման հարցերով պետնախարար Գեորգի Խաինդրավան:

«Ռուսաստանում այսօր ֆաշիզմ է: Ձեր երկրում մարդ են սպանում ազգային պատկանելության համար, ձեր երկրում են սափրագլուխները», - Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիկտոր Ալկսնիսի հետ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերի բանավեճում հայտարարել Խաինդրավան:

Ըստ «Ռեգնում»-ի, մինչ այդ Վիկտոր Ալկսնիսը Վրաստանի իշխանություններին մեղադրել է ֆաշիզմի մեջ, ինչպես նաեւ Հարավային Օսիայի ռուսաստանցի խաղաղապահների դուրս բերելուց հետո պատերազմ սկսելու մտադրության մեջ:

«Դուրս եկեք Աբխազիայից եւ Հարավային Օսիայից, մենք առանց ձեզ էլ հոյակապ լեզու կգտնենք մեր եղբայր աբխազների եւ օսերի հետ», - ի պատասխան ասել է Խաինդրավան եւ ավելացրել. - «Ձեզ հետ մենք ոչինչ չենք քննարկելու: Միջազգային հանրության հետ քննարկելու ենք Վրաստանի տարածքում ձեր հանցագործությունները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG