Մատչելիության հղումներ

Ադրբեջանի Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Օկտայ Գուլիեւի հետ Անկարայում հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը հայտարարել է, թե հպարտանում է Ադրբեջանի արագ զարգացմամբ:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, Գյուլը նշել է, թե Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատարի գործարկումը մեծ ավանդ կունենա երկու երկրների տնտեսական առաջընթացի գործում եւ կարեւորել է մոտ ապագայում Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու ծրագրի իրագործումը:

Վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, գործակալությունը նաեւ հաղորդում է, որ ավարտվել է երկաթուղու շինարարության ծրագրի նախապատրաստական փուլը, առաջիկա ամիսներին նախատեսվում է սկսել բուն շինարարական աշխատանքները: Առաջիկայում կայանալու է Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարների հանդիպում, որի ընթացքում քննարկվելու է ծրագրի ֆինանսավորման մոդելը:

Կարս - Ախալքալակ - Թբիլիսի երկաթուղու շինարարության ծրագրին դեմ է Հայաստանը: Պաշտոնական Երեւանը բազմիցս հայտարարել է, որ Կարս - Գյումրի երկաթուղու առկայության պայմաններում նոր ծրագրի իրագործումը անիմաստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG