Մատչելիության հղումներ

logo-print

Ադրբեջանցիների 38 տոկոսը ղարաբաղյան հակամարտության զինված կարգավորման կողմնակից է


Բաքվի «Ռյայ» մոնիտորինգային կենտրոնի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքները վկայում են, որ ադրբեջանցիների 38,2 տոկոսը կողմնակից են ղարաբաղյան հակամարտության զինված կարգավորմանը: Հարցվածների 47,8 տոկոսը գտնում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, հարցմանը մասնակցած 628 ադրբեջանցիների մեծամասնությունը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Բոլոր հարցվածները դեմ են Լեռնային Ղարաբաղի անկախությանը կամ Հայաստանի հետ միավորմանը: Հարցված 628 ադրբեջանցիների 81,2 տոկոսը համոզված է, որ բանակցություններում նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում զիջումների չի գնա:

Բացի այդ, հարցվածների 33,9 տոկոսը ցանկություն է հայտնել, որ հակամարտության գոտում տեղակայվելիք միջազգային խաղաղապահ ուժերի կազմում լինեն թուրք զինվորականները, 17,1 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի, 7,5 տոկոսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ 1,9 տոկոսը՝ ԱՀՊ երկրների զորքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG