Մատչելիության հղումներ

logo-print
Իրաքի կառավարությունը որոշել է վերականգնել Մոսուլի հայկական եկեղեցին, որը վնասվել էր 2004 թվականի ահաբեկչական պայթյունից:

«Կռունկ» հայկական տեղեկատվական ցանցի փոխանցմամբ, որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հանդիպել է Իրաքի նախագահ Ջալալ Ալ-Տալաբանիի եւ վարչապետ Իբրահիմ Ջաֆարիի հետ եւ դիմել համապատասխան խնդրանքով:

Հունվարի 16-ի Իրաքի վարչապետի գրասենյակը դիմել է ֆինանսների եւ վերակառուցման նախարարություններին՝ եկեղեցու վերանորոգման աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ գումարը հատկացնելու գրությամբ:

Նույն նպատակով արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հանդիպել է նաեւ Իրաքի վերակառուցման նախարար Ջասիմ Մոհամեդ Ջաֆարի հետ, որը, ըստ իրաքյան «Ալ-Սաբահ» թերթի, հայտնել է, թե նախարարությունը հաշվարկել է հայկական եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ գումարը եւ աշխատանքները կսկսի Իրաքի վարչապետի հավանությունը ստանալուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG