Մատչելիության հղումներ

«Ռամբույեում կայանալու է վերջին 5 տարվա ընթացքում ամենակարեւոր հանդիպումը»


ԱՄՆ֊-ի պետդեպարտամենտի անանուն պաշտոնյան գտնում է, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի այսօրվա բանակցությունները Ռամբույե ֆրանսիական քաղաքում «ամենակարեւոր հանդիպումն է վերջին 5 տարվա ընթացքում»:

«Երկու նախագահները հասկանում են, որ 2006 թվականը կարող է վճռորոշ լինել», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես»-ի, ասել է ամերիկացի դիվանագետը:

«Ռոյթերզ»-ի վկայությամբ՝ պետդեպարտամենտի պաշտոնյան կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի հարցում համաձայնությունը «անհրաժեշտ դրական ուղիով կտանի զարգացումները Հարավային Կովկասում»:

Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Ժակ Շիրակին, իսկ այնուհետեւ բանակցելու են Ռամբույեում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG