Մատչելիության հղումներ

Բաքվի ոստիկանությունը կանխել է Ֆրանսիայի դեսպանատան մոտ ցույց անցկացնելու փորձը


Այսօր Բաքվի ոստիկանությունը կանխել է Ֆրանսիայի դեսպանատան դիմաց բողոքի ցույց անցկացնելու մահմեդական հավատացյալների փորձը:

Մի քանի հարյուր հավատացյալ, ովքեր նշում էին Աշուրա կրոնական տոնը, շարժվել են դեպի դեսպանատունը՝ իրենց բողոքն արտահայտելու եվրոպական մամուլում Մոհամեդ մարգարեի ծաղրանկարների տպագրման դեմ: Սակայն ոստիկանությունը խափանել է երթը՝ թույլ տալով, որ ցուցարարներից երկուսը մտնեն դեսպանատուն եւ ներկայացնեն իրենց պահանջները: Մնացած ցուցարարները ցրվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG