Մատչելիության հղումներ

Այսօր ԱՄՆ-֊ի նախագահ Ջորջ Բուշը հայտնել է, որ 2002 թվականին Միացյալ Նահանգները եւ նրա հետ համագործակցող երկրները Լոս Անջելեսի վրա «կործանարար հարձակում» են կանխել:

«Մենք հավատացած ենք, որ նշանակետը Լոս Անջելեսի Ազատության աշտարակն էր», - ասել Ամերիկայի նախագահը ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ելույթում:

Բուշի վկայությամբ, Ալ Քաեդայի ահաբեկիչները մտադրվում էին կոշիկներում թաքցված պայթուցիկի օգնությամբ բացել անձնակազմի խցիկի դուռը, առեւանգել ինքնաթիռը եւ մխրճել այն Լոս Անջելեսի ամենաբարձր երկնաքերի մեջ:

Ահաբեկչությունը կանխվել է այն բանից հետո, երբ ասիական երկրներից մեկում ձերբակալվել է Ալ Քաեդայի անդամներից մեկը:

Լոս Անջելեսը ԱՄՆ-֊ի ամենահայաշատ քաղաքն է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG