Մատչելիության հղումներ

Վրաստանի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն ընկերության ամենահավանական գնորդը թուրքական ընկերություններն են


«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի կառավարությունը մտադիր է հայտարարել երկրի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն «Էլեկտրակավշիրի» ընկերության սեփականաշնորհման մրցույթ:

Երկրի տնտեսական զարգացման նախարար Իրակլի Չոգովաձեյի խոսքով, ընկերության նախնական գինը կլինի մոտ 50 միլիոն դոլար: Վրացական աղբյուրների պնդմամբ, «Էլեկտրակավշիրի»-ի ամենահավանական գնորդը լինելու են թուրքական ընկերությունները:

Մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին Թուրքիա կատարած այցի ժամանակ այս երկրի գործարար շրջանականերին առաջարկել էր մասնակցել հայտարարվելիք մրցույթին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG