Մատչելիության հղումներ

Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվել է 14 մարդ


Ստամբուլի ոստիկանության բաժանմունքներից մեկի հարեւանությամբ գտնվող ինտերնետ֊-սրճարանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել է առնվազն 14 մարդ, այդ թվում՝ 6 ոստիկան:

Որոշ տեղեկությունների համաձայն, պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» կազմակերպությունը:

Ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները հաճախ են այցելել մերձակա սրճարանը:

2003 թվականին Ստամբուլում իրականացված ահաբեկչական գործողությունները 60 մարդու կյանք են խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG